ԱՄՆ-ն շարունակում է քննադատել Ադրբեջանին
Նախօրեյին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է իր ավանդական ամենամյա զեկույցը, որում խոսվում է մարդու իրավունքների և աշխարհում ժողովրդավարության մասին: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Ադրբեջանը, ըստ ավանդույթի, կրկին ԱՄՆ պետդեպարտամենտի քննադատության կիզակետում է գտնվում:
Փոխանցվում է, որ զեկույցի մեջ Ադրբեջանին հիմնականում քննադատել են նախագահական ընտրությունների համար, քանի որ եղել են բազմաթիվ խախտումներ ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) ստանդարտով:
Զեկույցում մասնավորապես նշվում է, որ երկրում գործում է ավելի քան 50 քաղաքական կուսակցություն, սակայան իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, շարունակում է պահպանել գերիշխող դերը երկրի քաղաքական համակարգում: