Իրանում շարունակվում են բախումները սունիների և շիաների միջև
Իրանում շարունակվում են բախումները սունիների և շիաների միջև: Այդ ամենի արդյունքում զոհվել է 52 մարդ: BBC-ի հաղորդմամաբ՝ երկու ավտոբուսների պայթյունի հետևանքով չորս մարդ զոհվել է Բաղդադի շիական մասում: Երկրի հյուսիսում ռումբ է պայթեցվել շիական շուկայում: Այդ ամենի հետևանքով երկու մարդու ծանր մարմնական վնասվածքեր են ստացել, որի արդյուքում մահացել են: Իրաքի արևմուտքում ականապատ ավտոմեքենան բախվել է բնակելի տանը, ինչի հետևանքով զոհվել է վեց մարդ: Տեղական ոստիկանությունը հայտարարել է, որ երկրի արևելքում անհայտ անձինք գնդակահարել են սունի ընտանիքի երեք անդամների: Մայրաքաղաքի սունիական թաղամասում և Սալահուդդին մարզում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է Իրաքի զինված ուժերի հինգ աշխատակից: