Էրոդողանի առողջական վիճակը վատթարացել է
Այսօր մի շարք թուրքական ԶԼՄ-ներ տեղեկություն են տարածել, ըստ որի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակը վատթարացել: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը` հղում անելով թուրքական Milliyet-ին:
Թուրքիայում կառավարող Արդարություն ու զարգացում կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը հերքել է այդ լուրը և ասել է, որ Էրդողանը ոչ մի առողջական խնդիր չունի: Սակայն լրագրողների մեծամասնությունը կարծում է, որ Էրդողանը կարող էր առողջական խնդիրներ ունենալ՝ վերջերս համացանցում տարածված ձայնագրության պատճառով, որտեղ նա և Բիլալ Էրդողանը զրուցել են կաշառք տալու մասին: