Ադրբեջանի սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Իրանի քաղաքացիներ
Ադրբեջանի սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել է Իրանի 4 քաղաքացի: Այս մասին հայտնում է ադրբեջանական trend.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:
Փոխանցվում է, որ չենթարկվելով սահմանապահների հրահանգներին, նրանք փորձել էին ետ փախչել:
Ձերբակալվածները եղել են Սաիդ Մուստաֆան՝ 1995թ ծնված, Իմբրահիմ Թոհիդ Ալին՝ 1989 թ. ծնված, որոնք զբաղվել են թմրանյութերի մաքսանենգությամբ: