Իրանում միջուկային բժշկության կիրառման համար կկառուցվի հատուկ հոսպիտալ
Իրանը հաջորդ իրանական օրացուցային տարում (սկսվում է մարտի 21-ից) կսկսի կառուցել հատուկ հոսպիտալ՝ ռադիոդեղահաբերով բուժում ստանալու կարիք ունեցող հիվանդների համար: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend.az-ը:
Փոխանցվում է, որ որոշ ռադիոդեղահաբերն արդյունավետ են շատ կարճ ժամանակահատվածում, այդ իսկ պատճառով պետք է օգտագործվեն արտադրվելուց անմիջապես հետո:
«Իրանը միջուկային բուժման կենտրոն կկառուցի, որտեղ կարտադրվեն նաև ռադիոդեղահաբեր»,- ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մամլո քարտուղար Բեհրուզ Քամալվանդինը:
Նա հավելել է, որ կենտրոնը գտնվելու է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության վերահսկողության ներքո, սակայն նախագծի իրագործմանը կմասնակցի նաև մասնավոր սեկտորը: