Ադրբեջանում գրանցվել է ևս մեկ երկրաշարժ
Ադրբեջանում գրանցվել է ևս մեկ երկրաշարժ: այս մասին հայտնում է ադրբեջանական oxu.az-ը:
Ինչպես հայտնել են oxu.az-ին Հանրապետական սեյսմիկ ծառայության կենտրոնից, այսօր՝ փետրվարի 27-ին, տեղական ժամանակով 10:30:25 Լերիկում գրանցվել է երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են մակերևույթի վրա:
Փոխանցվում է, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 3,4 բալ՝ համաձայն Ռիխտերի սանդղակի, և էպիկենտրոնը գտնվել է 22 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջաանում կրկին գրանցվել էր երկրաշարժ: