Եվգենի Պլյուշչենկոն կարող էր կաթված ստանալ
Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը իր ինստագրամում տեղադրել է Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մեջքի լուսանկարը:
Նա մեջքի վնասվածքի պատճառով ստիպված եղավ չշարունակել մասնակցությունը : Մարզիկը վիրահատվել է իսրաելական կլինիկաներից մեկում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր նրա կինը` Յանա Ռուդկովսկայան, վնասվել էր մարզիկի ողնաշարի պտուտակներից մեկը, որի պատճառով Պլյուշչենկոն կարող էր նույնիսկ կաթված ստանալ, գրում է vesti.ru-ն: