Հնդիկ ահաբեկիչները ցանկացել են իրենց խմբավորման մասնաճյուղը բացել Ադրբեջանում
Իսլամական ծայրահեղական խմբավորումը, որը գործել է Հնդկաստանի հյուսիսում, պլանավարել էր իր մասնաճյուղը բացել Ադրբեջանում: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Այս տեղեկությունը հայտնի է դարձել երկու բարձրաստիճան մոջահեդ հրամանատարների՝ Յասին Բհատկալեյի և Ասադուլ Ահատար ալ-Հադիի նամակագրությանից, որոնք ձերբակալվել էին անցած տարի:
Փոխանցվում է, որ նամակագրությունը հրապարակել է Հնդկաստանի Ազգային հետախուզության գործակալությունը:
Նամակագրության մեջ նրանք պլանավորում էին Ադրբեջանում բացել «Ալ-Քաիդա», «Թալիբան» և «Հիզբ-ութ-Թահրիր» ահաբեկչական խմբավորումների մանսաճյուղերը: