Ադրբեջանում գրանցվել է երկրաշարժ
Ադրբեջանի տարածքում գրանցվել է երկրաշարժ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Հանրապետական սեյսմիկ ծառայության կենտրոնից, երկրաշարժը գրանցվել է փետրվարի 26-ին՝ տեղական ժամով 11:28-ին՝ Գաբալայից 11 կմ հյուսիս-արևելք:
Էպիկենտրոնին մոտիկ գտնվող բնակավայրերը զգացել են երկրաշարժը մինչև 3 բալ ուժգնությամբ: