Թուրքական Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում ցուցարարները սկսել են բողոքի ակցիաներ
Թուրքական Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում ցուցարարները սկսել են բողոքի ակցիաներ, որոնց հերթական պատճառ է հանդիսացել կառավարությունում կոռուպցիայի վերացումը: Itar Tass-ի փոխանցմամբ՝ Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում ոստիկանությունը դիմել է հատուկ միջոցների կիրառման՝ բազմությունը ցրելու համար:
Առավել խոշոր ակցիան երեկ երեկոյից անցկացվում է Ստամուլի Կադըկեյ շրջանում, որտեղ մոտ 500 ցուցարար էր հավաքվել: Նրանք փորձել են մոտենալ իշխող կուսակցության շրջանային գրասենյակի շենքին, սակայն ոստիկանությունն արգելափակել է ճանապարհները: Տարածաշրջան է ուղևորվել ոստիկանության հատուկ ջոկատայիններից կազմված 20 ավտոբուս: Նրանք ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Ցուցարարների որոշ խմբեր ոստիկանության ուղղությամբ քարեր են նետել, կոտրել բանկային մասնաճյուղերի ցուցափեղկերը: Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Բուրսայում, Էսկիշեիրում և Տրապիզոնում: