Թուրքիան դուրս է եկել Էրդողանի դեմ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում մեծ արագությամբ տարածվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալ Էրդողանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը բողոքի մեծ ալիք բարձրացրեց Թուրքիայի տարբեր շրջաններում, որտեղ սկսվեցին մասսայական անկարգությունները: Այս մասին հյատնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ մարդիկ դուրս էին եկել Իզմիրի, Ստամբուլի և այլ քաղաքների փողոցները: Մի շարք քաղաքում ակցիաները եղել են խաղաղ բնույթի, սակայն որոշներում ակցիայի մասնակիցները բախումներ են ունեցել ոստիկանների հետ:
Մի քանի հարյուր մարդ Ստամբուլում փորձել էր գրավել իշխող կուսակցության շենքը, սակայն ոստիկաններին հաջողվել է խանգարել նրանց: Ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանները օգտագործել են արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ ձայանգրության մեջ Էրդողանը իր որդուն ասում է, որպեսզի նա իրենց տնից վերցնի 1 մլրդ ԱՄՆ դոլար և տա մի քանի գործարարների: Հեռախոսազրույցները տեղի են ունեցել դեկտեմբերի 17-ին՝ 08:01, 11:17, 15:39, 23:15 և դեկտեմբերի 18-ին՝ 10:58-ին: Վերջին հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանի որդին հորը հայտնում է, որ տանը մնացել է ընդամենը 30 մլն դոլար և այդ գումարը նա կտանի մեկ այլ վայր: