Մահմեդականների ամենավատ թշնամին Թուրքիան է. «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման հայտարարությունը
Մուսուլմաների ամենավատ թշնամին հանդիսանում է ՆԱՏՕ-ն և, հետևաբար, Թուրքիան: Այս մասին հայտնում է ադրբեջանական oxu.az-ը՝ հղում անելով «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման հայտարարությանը:
Փոխանցվում է, որ «Al-Jazeera» հեռուստաալիքը երեկ հարցազրույց է ցուցադրել, որտեղ «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Շեյխ Ալի Դերան հայտարարել է, որ ահաբեկչական հարձակումների թիրախը հիմնականում հանդիսանում են թուրքերը, քանի որ նրանք մահմեդականության թշնամին են:
«ՆԱՏՕ-ն հանդիսանում է քրիստոնեության միավորումը: Նրանք օգտագործում են Թուրքիային, որպեսզի տրորեն մուսուլմաններին: Եթե դուք ինչ-որ տեղ տեսնեք թուրքի, ուրեմն իմացեք, որ նրանք մեզ համար ոչնչով չեն տարբերվում ամերիկացիներից և անգլիացիներից»,- հայտարարել է Շեյխ Ալի Դերան:
Նշենք, որ «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը հանդիսանում է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկը: