Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրել է Վլադիմիր Սպիվակովին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ֆրանցիսկ Սկորինի շքանշանով է պարգևատրել «Մոսկվայի Վիրտուոզները» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին:
Սա Բելառուսի ամենաբարձր պետական պարգևներից է:
Նախագահի մամուլի ծառայութունը հայտնում է, որ դրանով շեշտվում է Սպիվակովի անձնական ներդրումը դասական արվեստի զարգացման և մասսայականացման մեջ, ամրապնդում մշակութային կապերը Ռուսաստանի և Բելառուսի միջև:
Այս օրերին, Բելառուսում անցկացվում է «Վլադիմիր Սպավակովը հրավիրում է» անունը կրող 3-րդ փառատոնը, որը տեղի է ունենում Մոսկվայում, Վիտեբսկում, Գոմելում, Մոգիլևում, գրում է ԻՏԱՌՏԱՍՍ-ը: