Բաքվում գործարարը գնդակահարել է իր հարևաններին (լուսանկարներ)
Բաքվում տեղի է ունեցել զինված միջադեպ, որին մասնակցել են ոստիկաններ: Այս մասին հայտնում է ադրբեջանական oxu.az-ը:
Ոստիկիանությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Գյուլագի Լատիֆովի և նրա հարևանների միջև, քանի որ Լատիֆովը ցանկացել է շինարարական աշխատանքներ սկսել Մուսաբոկովի փողոցում, ինչը դժգոհություն էր առաջացրել նրա հարևանների մոտ:
Փոխանցվում է, որ հարևանները փորձել են խանգարել նրան, որպեսզի նա չկարողանա շինանյութ բերել նշված վայր : Այդ ժամանակ Գյուլագի Լատիֆովը զայրացել է և սկսել զենքով կրակել:
Նա վիրավորել է 2 հարևաններին և 1 ոստիկանի: Հիվանդանոցից հայտնել են, որ նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: