Ադրբեջանական բանակի զինվորները հունվարի 20-ից մինչ այսօր անհեթեթ մահով մահանում են
Ադրբեջանական կողմը հունվարի 20-ից ամեն օր հայտարում է իրենց զինվոներից մեկի մահվան մասին, որոնք կամ մահանում են «սրտի ամբավարարվածությունից» կամ անզգուշությամբ կրակում իրենք իրենց, կամ էլ կանգնում են ականի վրա:
Իսկ ահա այսօր նրանք հայտարարել են, որ ադրբեջանական բանակի զինվորներից մեկը՝ պայթել է ականի վրա:
Փոխանցվում է, որ այդ զինվորը եղել է 20-ամյա Սադիգ Նուրադի օղլու Ամիրովը, ով զորակոչվել էր Աղդամի շրջանից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինվորի մահը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ այդպիսի բան չի եղել և նրանք ոչ մի դիվերսիա չեն կազմակերպել և հետևաբար ոչ մի զոհ չունեն: