Սիրիայում կրկին սպանել են ադրբեջանցու
Սիրիայում կրկին սպանել են ադրբեջանցու՝ Ասկերով Ռուստամին: Այս մասին հայտնում է ադրբեջանական oxu.az-ը:
Փոխանցվում է, որ նա պայքարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի ռեժիմի դեմ: Կայքի տվյալներով՝ նա ավելի քան 20 տարի հաշվառված է եղել ծայրահեղականների ցանկի մեջ, որոնք իսլամացման կոչ էին անում Ադրբեջանում:
Նշվում է, որ նա հասցրել էր 4 տարի անցկացնել անազատության մեջ և հատուկ առաջադրանքներ էր կատարել Աֆղանստանում և Չեչնիայում: