Համաշխարհային շուկայում նավթի գինը անկում է ապրում
Նյու-Յորքի առևտրային NYMEX բիրժայում փետրվարի 21-ին ապրիլյան ֆյուչերսների WTI նավթի առաքման համար գինը նվազել է 0,55 դոլարով կամ էլ 0,6% մինչև 102,20 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ լոնդոնյան բիրժայի ժամանակ ICE ապրիլյան ֆյուչերսները Brent նավթի որակի համար նվազել են 0,45 դոլարով կամ էլ 0,4% մինչև 109,85՝ մեկ բարելի դիմաց: