Թուրքիայում բարձրացվել է զորակոչի տարիքային սահմանը
Աբդուլլահ Գյուլը՝ Թուրքիայի նախագահը, հավանության է արժանացրել «Զինվորական ծառայության մասին» օրենքում իրականացված փոփոխությունները: Hurriyet.com – ի փոխանցմամբ՝ Թուրքիայում բարձրացվել է զորակոչի տարիքային սահմանը:
Նախկին 20-ի փոխարեն ներկայումս արդեն սկսելու է գործել 21 տարեկանը: Այդ ամենից զատ, տևական ժամանակով՝ 12 ամսով ծառայած զինվորների արձակուրդային շրջանը 90 օրից կրճատվում է և դառնում է ընդամենը 30 օր:
Կարճաժամկետ զինվորական ծառայություն անցած զինվորների պարագայում՝ 6 ամսվա դեպքում, արձակուրդը 45 օրվա փոխարեն դառնում ՝ 15 օր: