Ավելի քան 1000 ոստիկաններ Թուրքիայում հեռացվել են աշխատանքից
Ավելի քան 1000 ոստիկաններ Թուրքիայում հեռացվել են աշխատանքից կամ այլ պաշտոնների են տեղափոխվել: Դեպքերը տեղի են ունեցել մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում: Վերջնականապես պաշտոնանկ են արվել անվտանգության բաժնի 5 ղեկավարներ:
BBC-ի հաղորդմամբ, հիմնական պատճառն այն հանգամանքն է, որ Թուրքիայում կրկին սկսել է գլուխ բարձրացնել կոռուպցիան: Անկարայում վերադասավորումների վերջին ալիքի ընթացքում այլ աշխատանքի են տեղափոխվել ոստիկանության 800 աշխատակիցներ:
Տեղափոխումներ են տեղի ունեցել ոչ միայն անվտանգության բաժնում, այլև Իզմիրի ոստիկանապետը փոխվել է 3 անգամ: Տեղափոխումները սկսվել են Իզմիրի նավահանգստային բաժնում հետաքննությունից հետո: Մայրաքաղաքի անվտանգության գերատեսչությունում պաշտոնանկ է արվել 235 մարդ: