Մոսկվայում ձերբակալել են երկու ադրբեջանցու
Մոսկվայի տարածաշրջանում ձերբակալել են երկու ադրբեջանցու, որոնք կասկածվում են ծանր հանցանքներ գործելու մեջ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ-ին:
Ձերբակալվածները 26 և 32 տարեկան են: Նրանք կասկածվում են Մոսկավյի տարածքում զինված ավազակային հարձակումների մեջ՝ մասնավորապես, բջջային հեռախոսների խանութներում կողոպուտ կազմակերպելու: Բացի այդ՝ նրանք զինված հարձակում են գործել Մերձմոսկվայի բանկերից մեկի գրասենյակի վրա:
Փոխանցվում է, որ նրանց ձերբակալել են «Внуково» օդանավակայանում: