Բաքվում ծեծի են ենթարկել «Ամերիկայի ձայնի» թղթակցին (լուսանկեր)
«Ամերիկայի Ձայն» ռադիոակայանը անհանգստություն է հայտնել Բաքվում ծեծի ենթարկված իր թղթակցի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում անելով «Свобода» ռադիոյին:
Համաձայն տեղեկության՝ երեկ Բաքվում բողոքի ակցիայի ժամանակ ծեծի էր ենթարկվել «Ամերիկայի ձայնի» թղթակցը:
Ինչպես փոխանցում է Turan-ը, Բաքվի անվտանգության ծառայությունը ցույց է տվել իրական դաժանություն լրագրողի նկատմամբ, ով եկել էր լուսաբանելու ուսանողների բողոք ակցիան: