Դասական երաժշտության փառատոն Սոչիում
Սոչիում Դասական Երաժշտություն փառատոնը կմեկնարկի սեպտեմբերին:
Սոչիում, դասական երաժշտության փառատոնը, որին Յուր Բաշմետի ղեկավաությամբ կմասնակցի «Մոսկվայի Մենակատարներ»համույթը, տեղի կունենա սեպտեմբերին,-այս մասին,Սոչիում հայտնել է «Ռուսաստանի համերգային գործակալության»,, գլխավոր տնօրեն Դմիտրի Գրինչենկոն:
«Այսպիսի գաղափար կա, որ դասական երաժշտական փառատոնը մենք Սոչիում անց կկացնենք: Դա կլինի 3-4 համերգի տեսքով, որին կմասնակցի «Մոսկվայի Մենակատարներ» կամերային համույթը, ինչպես նաև մի շարք այլ երաժիշտներ»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Գրինչենկոն ասել է նաև, որ սա կլինի հենց դասական երաժշտության փառատոն, որը կապ չունի Սոչիում կայանալիք ձմեռային փառատոնի հետ, որտեղ կան նաև դրամատիկ ներկայացումներ,-հայտնում է РИА Новости-ն: