«Hermès»-ը արտադրել է հեծանիվ
Ֆրանսիական նորաթևության տուն՝ «Hermès»-ը արտադրել է հեծանիվ:
Հեծանիվը կարմիր, սև և սպիտակ գույների մեջ է: Դրա նստատեղը կաշվեպատ է, բռնակները կարելի է շրջել, այն նաև կարելի է օգտագործել իբրև կախիչ:
«Hermès Horizons»-ի տնօրեն Ֆրանսուա Դորեն պատմել է, որ հեծանիվ արտադրելու միտքը վաղուց է ունեցել և փնտրում էր փորձառու մասնագետների՝ այն իրականացնելու համար:
Ի սկզբանե նա ցանկացել էր ստեղծել հենց այսպիսի հեծանիվ՝ հասարակ, թեթև և էլեգանտ: