Փաստորեն ձեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Եվրատեսիլում. Արամ MP3
LifeStyle«Փաստորեն ձեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Եվրատեսիլում, եթե շաաաաատ օրիգինալ կերպով երգի Էմիլիի երգը կամ պարի այդ երգի տակ և ուղարկի տեսագրությունը կազմակերպիչներին: Հայե'ր , ձեզ տեսնեմ...
P.S. երևի իմ cover-ից ոգեշնչվեցին»- այսպիսի գրառում էր տեղադրել իր էջում երգիչ, հումորիստ Արամ MP3-ն՝ հանդիպելով Եվրոտեսիլի պաշտոնական կայքում հայտարարությանը՝ կապված Էմիլի երգի հետ: Այնտեղ մասնավորապես ասվում էր.
«...Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասը դառնալ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի, կարող են դա անել՝ անցած տարի հաղթող ճանաչված Էմիլի դը Ֆորսթի «Only Teardrops» երգը յուրովի կատարելով կամ դրա հնչյունների տակ պարելով»:
Արամը, ով արդեն հանդես եկել էր այս երգով և ում այդ կատարումը տեղ է գտել Youtube-ում, փաստորեն, գուցե կատակ, գուցե լուրջ, ակնարկել էր, որ Եվրատեսիլը իր մտքին է տիրացել... Բայց գուցե այս լուրը այդքան չհետաքրքրեր, եթե չհանդիպեինք Արամ MP3-ի կատարմամբ «Only Teardrops» երգի յութուբյան տեսանյութի մեկնաբանություններից մի քանիսին, որոնք ոչ միայն ծիծաղեցրին, այլև հաճելիորեն զարմացրին:
Մասնավորապես՝ շատ հաճելի էր և զարմանալի կարդալ թուրք օգտատերի մեկնաբանույունը՝ «Woww what a great musician! And I love zurna and duduk! It looks like Eurovision 2015 will be in Yerevan! Kisses and hugs from brother country Turkey! », ոչ պակաս էլ ծիծաղելի ադրբեջանցու այն գրառումը, թե կատարողը ադրբեջանցի է, այդ իսկ պատճառով լավն է:
Տեսահոլովակը հավաքել է ավելի քան 80 հազար դիտում, և մեկնաբանությունները հիմնականում դրական են:
Դե ինչ, եթե դեռ ներկայացած չլինելով եվրոպական հանրությանը, Արամն այսքան մեծ հաջողություն գրանցեց, ինչ կլինի Եվրատեսիլի ժամանակ: Մենք անպայման դեռ կանդրադառանք այս նյութին և կլսենք հենց իր՝ Արամի կարծիքը:
Անուշ Կրկյաշարյան