Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
Այսօր Ավեքտիք Աբրահամյանի ծննդյան օրն է, առավել հայտնի Արթուր Աբրահամ ռինգային անվամբ:
Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը՝ 2005-2009 թթ. Եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն' կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։
2009-ից հանդես է գալիս գերմիջին քաշում։
2009 թվականի ավարտինThe Ring ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի՝ 14-րդ լավագույն բռնցքամարտիկ:
Արթուր Աբրահամը մասնակցել է Super Six World Boxing Classic մրցաշարին, որը մրցույթ էր երկրորդ միջին քաշային դիվիզիոնում WBA և WBCվարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար։
Մրցաշարի խմբակային փուլի առաջին մարտում Աբրահամը նոկաուտով պարտության մատնեց Ջերմեյն Թեյլորին, սակայն անզգուշությամբ որակազրկվեց Անդրե Դիրելի հետ մարտում։