Բաքվում ինքնասպան է եղել աղջիկ, ով գտնվել է սատանայական ուժերի ազդեցության տակ
Բաքվում կրկին գրանցվել է ինքնասպանության դեպք: Իր տան բակում իրեն կախել է 19-ամյա աղջիկ: Այս մասին հայտնում է ադրբեջանական vesti.az-ը:
Փոխանցվում է, որ 19-ամյա Նասիբով Այնուրա Իսմիհան երկու տարի առաջ ավտովթարի հետևանքով կորցրել էր իր եղբորը և այդ օրվանից իր մորը ասում էր, որ գտնվում է սատանայական ուժերի ազդեցության տակ:
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի օրը աղջկա մայրը գնացել էր իր մեծ դստեր տուն հյուր, և աղջիկը, օգտվելով նրանից, որ տանը գտնվում է միայնակ՝ ինքնասպանություն է գործում: