Ադրբեջանի լրտես Խաչիկ Մարտիրոսյանի փաստաբանը հրաժարվել է շփվել լրագրողների հետ. ադրբեջանական մամուլի անդրադարձը
Ադրբեջանի լրտես Խաչիկ Մարտիրոսյանի փաստաբանը հրաժարվել է շփվել լրագրողների հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ հայ լրագրողները ամեն կերպ փորձել են տեղեկություններ ստանալ գործի ընթացքից, սակայն փաստաբան Գինոսյանն ամեն կերպ խուսափել է հարցերից՝ կարճ պատասխանելով՝ «Չեմ ցանկանում ոչինչ ասել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, թե Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սույն թվականի հունվարի 31-ին, ձերբակալվել էր ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:
2013 թ. նա դիմել էր Վրաստանում գտնվող Ադրբեջանի դեսպանություն և ցանկություն էր հայտնել աշխատել Ադրբեջանի համար: