Երկաթուղայիններին ստիպու՞մ են ընտրել կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ
«Հայկական Ժամանակ»-ն անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակների թեմային՝ նշելով, որ երկաթուղայինների վրա ղեկավարության կողմից ճնշում է գործադրվում: Լրատվամիջոցի աղբյուրների տեղեկացմամբ՝ նրանց ստիպում են ընտրել կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ: Ինչպես գրում է թերթը, առանձին բաժիններում պետերը ճնշում են մարդկանց՝ անգամ սպառնալով հեռացնել աշխատանքից: «Հարավկովկասյան Երկաթուղիներ» ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահե Դավթյանը թղթակցի հարցին ի պատասխան ասել է, որ ընկերության որոշ աշխատակիցներ իրենց ֆոնդի կառավարչին ընտրել են, բայց դա արել են իրենց ցանկությամբ: Սակայն թերթի տեղեկություններով՝ «Հարավկովկասյան Երկաթուղիներ» ընկերության բաժինների պետերը կադրերի նբաժնից պահանջել են համապատասխան ցուցակներ, որպեսզի ճշտեն՝ ով որ ֆոնդն է ընտրել և ով չի ընտրել:
Առավել մանրամասն` «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: