Հետաքրքիր փաստեր երազների վերաբերյալ
Մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և էմոցիաների տեսքով:
Արթնանալուց 5 րոպե հետո, արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է արդեն 90%-ը: Ցանկացած մարդկային էակ, լինի կին, թե տղամարդ քնում են և երազներ են տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց իրենց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց և կանանց են տեսնում:
Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց դուք գիտեք արդյոք, որ ձեր միտքը չի հորինել նրանց դեմքերը, դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում, փողոցով քայլելիս կամ մի մարդաշատ վայրում, ուղղակի չեք ճանաչում և չեք հիշում:
Օրինակ ձեր երազի մեջ տեսած ձեր կողմից նշված անծանոթ մարդասպանը կարող է լինել մարդը, ով ձեր հայրիկի ավտոմեքենայի մեջ բենզին էր լցնում, երբ դուք փոքր երեխա էիք: Մենք բոլորս էլ տեսնում ենք օրական 10 հազար դեմքեր, այնպես որ մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի և դեպքերի, որոնց օգտագործում է երազների ժամանակ: