Ուրբաթ 13-ը բազմաթիվ երկրներում չարաբաստիկ օր է համարվում
Ուրբաթ 13-ը բազմաթիվ երկրներում չարաբաստիկ օր է համարվում: Դեռ հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ դա տարվա ամենամիստիկ և գաղտնիքներով պարուրված օրն է: Այդ լեգենդը, շատերի կարծիքով, առաջացել է դեռ բիբլիական ժամանակներից:
Koressponding.com - ի հաղորդմամբ, համարվում էր, որ ուրբաթ 13-ին առաջին մարդիկ արտաքսվել են դրախտից, և խաչվել է Հիսուսը: Միջին դարերում 13 թիվը միֆականացվեց: Այն ժամանակ համարվում էր, որ 13-ը խորհրդանշում էր սատանային երկրպագելը: Այսպես, հավաքույթի ժամանակ խմբվում էին 12 վհուկներ և գլխավոր մասնակիցը:
Աշխարհում ավելի քան 60 միլիոն մարդ տառապում է ուրբաթ 13-ի հանդեպ պանիկական վախով: Նրանք չեն գնում աշխատանքի, չեն նստում ղեկին և ընդհանրապես փորձում են վեր չկենալ անկողնուց: Այդ ֆոբիան ունի իր գիտական անվանում՝ պարասկավեդեկատրիաֆոբիա: