Կանանց մինչև 70 տոկոսն իր կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության
Աշխարհում ծնելիության միջին մակարդակը վերջին 50 տարիների ընթացքում կրճատվել է գրեթե կիսով չափ (1950թ. մեկ կնոջն ընկնող 5 երեխայից 2010թ. հասնելով 2.5-ի): Եթե ներկա միտումները շարունակվեն, մարդկությունը 2050 թ. կլինի 9 միլիարդից քիչ ավելի, իսկ դարավերջին կհատի 10 միլիարդի սահմանը:
1950թ. ի վեր, կյանքի միջին տևողությունն աշխարհում ավելացել է 20 տարով (48-69): Կայուն կերպով նվազել է նաև մահացությունը՝ առողջապահության և սանիտարական պայմանների հսկայական առաջընթացի հետևանքով: Huffington Post - ի փոխանցմամբ, 2005թ - ին աշխարհի զարգացող հատվածում մինչև հինգ տարեկան յուրաքանչյուր չորս երեխայից մեկը թերքաշ էր, մինչդեռ 1990թ. այս ցուցանիշը եղել է յուրաքանչյուր երեքից մեկը:
Թեև սովի մատնված բնակչության մասնաբաժինը 1990թ. ի վեր կրճատվել է, սակայն բնակչության աճի պայմաններում սովի մատնված մարդկանց բացարձակ թիվն աճել է՝ 815 միլիոնից հասնելով 925 միլիոնի: Կանանց մինչև 70 տոկոսն իր կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության:
Գենդերային բռնության արդյունքում մահանում կամ հաշմանդամ է դառնում այնքան կին, որքան քաղցկեղի արդյունքում: Աշխարհում ավելի քան 101 միլիոն դպրոցահասակ երեխաներ չեն հաճախում դպրոց և նրանց կեսից ավելին աղջիկներն են: