Ֆրանսիայում մահացել է Սալվադոր Դալիի մտերիմ ընկերը՝ Ռոբեր Դեշառնը
Ֆրանսիայում 88 տարեկան հասակում մահացել է Սալվադոր Դալիի մտերիմ ընկեր, լուսանկարիչ Ռոբեր Դեշառնը: Այս մասին հայտնում է news.mail.ru-ն:
Փոխանցվում է, որ Դեշառնը մահացել է փետրվարի 15-ին: Նա ծնվել է 1926թ., իսկ Դալիի հետ ծանոթացել 1950թ.՝ վերջինիս մասին ֆոտոռեպորտաժ պատրաստելու ժամանակ:
Հետագայում նա դարձել է Սալվադոր Դալիի ամենամտերիմ աշխատակիցներից մեկը:
1981թ. Դեշառնը կատարել է Դալիի անձնական քարտուղարի պարտականությունները: 2011թ. նրան շնորհվել է Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանի ասպետի աստիճան: