Թուրքիան Գյուլի փոխարեն կառավարում է կին (լուսանկար)
Երեկվանից Թուրքիան կառավարում է կին: Այս մասին հայտնում է ադրբեջանական vesti.az-ը:
Փոխանցվում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երկու օրով պաշտոնական այցով մեկնել է Բուդապեշտ: Այսպիսով՝ նա իր լիազորությունները թողել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքին: Սակայն, ինչպես հայտնի է դարձել, Ջեմիլ Չիչեքն մեկնել է Թեհրան, որպեսզի մասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության հանդիպմանը:
Այդ ժամանակ Գյուլը որոշել է իր լիազորությունները թողնել Չիչեքի տեղակալ՝ Այշենուր Բահչելիկապուն, ով երկիրը պետք է կառավարի մինչև չորեքշաբթի: