Բոլոր ժամանակների սրտակեր դերասան Ջոն Տրավոլտան այսօր դառնում է 60 տարեկան
Ջոն Տրավոլտան ծնվել է բազմանդամ ընտանիքում։ Մանուկ հասակում սովորում է չեչոտկա պարել Ջին Քելիի եղբոր մոտ և ամբողջ երիտասարդ տարիները նվիրում է իրեն պարարվեստին։
Նրան մեծ ճանաչում է բերել Քվենտին Տարանտինոյի կուլտային դարձած «Քրեական ընթերցվածք» ֆիլմը։ Դրան հաջորդած ռեժիսոր Ջոն Վուի «Առանց դեմքի», «Կոտրված նետը» մարտաֆիլմերը, «Խենթ քաղաք», «Բարակ կարմիր գիծ», «Մայքլ», «Գեներալի աղջիկը» և «Քլեյթոն բազան» ֆիլմերը նույնպես դառնում են սիրված։
1991 թվականին ամուսնանում է դերասանուհի Քելի Պրեստոնի հետ, ում հետ հանդիպել էր 1989 թվականին «Մասնագետները» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ունեցել են երկու որդի և մեկ դուստր։ Մեծ որդին՝ Ջեթ Տրավոլտան, մահացել է 16 տարեկան հասակում Կավասակի հիվանդության նոպայի ժամանակ։
Տրավոլտան 1975 թվականից այցելում է եկեղեցի և հանդիսանում Սաենտոլոգիայի Եկեղեցու ակտիվ մասնակից և քարոզիչ։ Նա նաև ավիացիայի մեծ սիրահար է և ունի օդաչուի արտոնագիր։ Ունի սեփական մի քանի ինքնաթիռ, որոնց կոչել է իր երեխաների անվանումով։ Որպես օդաչու ակտիվ մասնակցություն է ունեցել Հաիթի երկրաշարժից տուժածների օգնության հարցում։