Ադրբեջանական բանակի զինվորը վիրավորել է իր ծառայակցին
Ադրբեջանական բանակի զինվորը վիրավորել է իր ծառայակցին: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ դեպքը տեղի է ունեցել Գյանջա «N» զորամասում:
21-ամյա Ռաֆայել Շուքյուրովը, խախտելով անվտանգության կանոները, կրակ է բացել իր ծառայակից՝ 20-ամյա Նաջաֆգուլու Գուլիևի ուղղությամբ: Գուլիևը, ստանալով հրազենային վնասվածք, ոտքի հատվածում հոսպիտալացվել է: