Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կայցելի Իրան
Ադրբեջանի պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի գլխավորությամբ, փետրվարի 18-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 9-րդ նիստին: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
ԱՊԱ-ի տեղեկություններով` պատվիրկության կազմի մեջ լինելու է պատգամավոր Էլդար Իբրահիմովը և Միլլի Մեջլիսի աշխատակազմի ղեկավար Սաֆա Միրզոևը:
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա մուսուլմանա-խորհրդարանական 3-րդ համաժողովը և Պաղեստինի հարցով մշտական հանձնաժողովի նիստը:
Նախատեսվում է, որ Ասադովը կհանդիպի իր իրանցի գործընկեր Ալի Լարիջանիի և մասնակից երկրների խրոհրդարանների խոսնակների հետ: Այցը կավարտվի փետրվարի 19-ին: