Oֆշորի «գնդակը» Վրաստանի դաշտում է
«Ժողովուրդ»-ն անդրադարձել է Աշոտ Սուքիասյանին ՀՀ իրավապահներին հանձնելու համար Վրաստանի Հանրապետության իրավապահներին ուղղված միջնորդության թեմային՝ հիշեցնելով, որ այս կապակցությամբ միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել էր դեռևս փետրվարի 5-ին: Լրատվամիջոցը փորձել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել, թե ինչ փուլում է գտնվում գործը: Ի պատասխան լրատավմիջոցին դատախազությունից ասել են, որ հայկական կողմն արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել է Վրաստանի Հանրապետության իրավապահներին:
Միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում: Միաժամանակ թերթին գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ. «Նկատի ունենալով, որ Աշոտ Սուքիասյանի հանձնման միջնորդության քննարկման ժամկետների նկատմամբ դրսևորած հետաքրքրվածությունը, միաժամանակ տեղեկացնում ենք, որ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում փոխադարձության հիման վրա քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած խնդրանքի քննարկման ժամկետը սահմանվում է տվյալ երկրի ներպետական օրենսդրությամբ»: «Ասել է թե՝ օֆշորի «գնդակը» Վրաստանի դաշտում է»,- եզրափակում է թերթը:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: