Լեգենդար հաղորդավարի կյանքին վտա՞նգ է սպառնում
Սրտաբանները պատրաստվում են սրտի աշխատանքը կարգավորող սարք միացնել հայտնի դերասան և հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչին:
Հանրաճանաչ շոումեն Լեոնիդ Յակուբովիչն այսօր` օրվա առաջին կեսին, տեղափոխվել է մոսկովյան մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:
67-ամյա Լեոնիդ Արդադևիչը հիվանդանոց է տեղափոխվել երկուշաբթի առավոտյան: Բժշկական կենտրոնում նրան տրամադրել են լավագույն պալատներից մեկը: Այսօր հայտնի հեռուստահաղորդավարը կանցնի մի շարք պրոցեդուրաներ, որից հետո բժիշկները կորոշեն` հնարավո՞ ր է վիրահատական միջամտությունը: Ծրագրվում է, որ վիրահատությունը կարվի առաջիկայում:
Շոումենի սրտի հետ կապված խնդիրներն առաջ են եկել մի քանի տարի առաջ: Մի անգամ էլ «Հրաշքների դաշտ» լեգենդար հաղորդաշարի ժամանակ ստիպված են եղել Յակուբովիչի համար շտաօգնություն կանչել: Այդ դեպքից հետո շոումենը մի քանի անգամ դիմել է սրտաբանների օգնությանը:
Ինքը' Լեոնիդ Արկադևիչը հրաժարվել է մեկնաբանելուց իր' հիվանդանոց տեղափոխվելն ու առաջիկա վիրահատությունը: