Իրանի զորքերը կարող են ներխուժել Աֆղանստանի և Պակիստանի տարածք
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ զորքերը կարող են ներխուժել Աֆղանստանի և Պակիստանի տարածք, որպեսզի փրկեն իրանցի սահմանապահներին, որոնք գերի են վերցվել «Ջեյշ ալ Ադլ» անհայտ խմբավորման կողմից: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի խոսքով՝ Թեհրանն արդեն դիմել է Իսլամաբադին և Քաբուլին՝ խնդրելով զբաղվել իրավիճակով և տուն վերադարձնել իրանցի 5 սահմանապահներին, որոնք առևանգվել էին անցյալ շաբաթ։
Իրանի ՆԳ նախարարը հաղորդել է, որ Թեհրանը իրեն իրավունք է վերապահում զորք մտցնել համապատասխան տարածք՝ Իրանի քաղաքացիներին արտաքին ոտնձգություններից պաշտպանելու համար։
Ոչ պակիստանյան, ոչ աֆղանական իշխանություններն իրանցի նախարարի այս հայտարարությանը չեն արձագանքել։