Ադրբեջանում արագորեն նվազում է նավթը
Հունվարին Ադրբեջանում արդյունահանվել է 3,6 մլն տոննա նավթ, որը 5,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում անելով Պետական վիճակագրական կոմիտեի հայտարարությանը:
Համաձայն նույն տեղեկության` հունվարին արդյունաբերական արտադրությունը նույնպես նվազել է 6.7%-ով, սակայն 5.6% աճ է գրանցվել ոչ նավթային հատվածում: