Հարավկորեական կառավարությունը նախատեսում է պատվիրակություն ուղարկել Իրան
Հարավկորեական կառավարությունը նախատեսում է պատվիրակություն ուղարկել Իրան, որը տնտեսական հարցերի վերաբերյալ պետք է բանակցություններ սկսի: Բանակցությունների շրջանակներում նախատեսվում է քննարկել երկու երկրների միջև իրականացվող առևտրա–ներդրումային հարցերը:
Համագործակցության արդյունքում նախատեսվում է, որ պետք է մասնակցեն Հարավային Կորեայի առևտրա-տնտեսական պալատի, առևտրա-ներդրումային գործակալության ներկայացուցիչներ, երկրի ավտոմոբիլային և այլ ընկերությունների պատվիրակներ:
Itar Tass-ի փոխանցմամբ` վերջին ժամանակներում Իրան հաճախ են այցելում օտարերկրյա բիզնեսի պատվիրակություններ ինչպես այլ շրջաններից, այնպես էլ Եվրոպայից: Նպատակը այս երկրում ներդրումներ կատարելու հնարավորությունների քննարկմանը հասնելն է: