ԵԱՀԿ-ն զորքերի շփման գծում հերթական մոնիտորինգ կանցկացնի
ԵԱՀԿ-ի գործող նախագահի մանդատի համաձայն՝ զորքերի շփման գծում կանցկացվի հերթական մոնիտորինգը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ մոնիտորինգը կանցկացվի փետրվարի 18-ին՝ Թարթառ և Ագդերե (Մարտակերտ) շփման գծերում:
Ճակատային գծի ադրբեջանական կողմում մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժե Կասպշիկի դաշտային օգնականներ՝ Ժիրի Աբերլեն և իր անձնական օգնական Ուիլյամ Պրայրը, հակառակ կողմից՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Պիտեր Սվեդբերգը: