Մադոննան աշխատում է նոր ալբոմի վրա
Մադոննան The Canadian Press-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ աշխատում է իր նոր ալբոմի վրա: Նա այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել իր ֆիթնես-ակումբի բացման ժամանակ, որը բացվել է Տորոնտոյում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Մադոնային արգելել էին գալ Տորոնտո դեռ 1990 թվականից` չափազանց սեքսուալ կերպարներով հանդես գալու համար:
«Այս, ես արդեն ձեռնամուխ եմ եղել աշխատանքին: Մի հարցրեք, թե ում հետ: Դա գաղտնիք է»,- ասել է Մադոննան: