Ջեկի Չանն արքայազնին շփոթել է եղբոր հետ
Ով կմտածեր, որ Բրիտանիայի գահի ժառանգորդ Չարլզ արքայազնի որդիները այդքան նման են իրար:
Ջեկի Չանը արքայազնի փոխարեն եղբորն է շնորհավորել:
Արքայազն Ուիլիամի և Հարիի հանդիպումը դերասան Ջեկի Չանի հետ կայացել է Լոնդոնում՝ կենդանիների պաշտպանությանն ուղղված միջազգային կոնֆերանսի ժամանակ:
Դերասանն ու արքայազնը կենդանիների մեծ սիրահար են և մշտապես ակտիվ մասնակցում են նման կոնֆերասներին:
Ջեկի Չանը ներողություն է խնդրել արքայազնից, սակայն արդարացել է ասելով. «Ախր շատ նման են»: Այս մասին գրում է Daily Mail-ը: