Կանացի պայուսակները կարող են վնասակար լինել առողջության համար
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ կանացի պայուսակները կարող են վնաս հասցնել առողջությանը: Այս եզրահանգմանը եկել են բրիտանացի գիտնականները: Վերջիններս պարզել են, որ կաշվե իրերն առհասարակ վնաս կարող են հասցնել առողջությանը, քանի որ մեծ քանակությամբ միկրոբներ են պարունակում: Այս մասին հայտնում է megamedportal.ru-ն:
Գիտնականների խոսքով` անգամ կոսմետիկ միջոցների տուփերը ևս մեծ քանակությամբ միկրոբներ են պարունակում, քանի որ չեն ենթարկվում մշակման: Կանայք այդ մասին չեն մտածում: Կարելի է ասել, որ կանանց պայուսակում այնպիսի իրեր են, որոնք մեծ քանակությամբ միկրոբներ են պարունակում:
Գիտնականները պարզապես խորհուրդ են տալիս հաճախակի դրանք լվանալ, որպեսզի հնարավոր լինի խուսափել բակտերիաներից: