Լուսանկարչին սպանելուց բացի նաև բռնաբարել են
Ստամբուլում գտնվել է ամերիկացի զբոսաշրջիկ, լուսանկարիչ Սարա Սիերրիայի մարմինը: Ստամբուլի ոստիկանապետի խոսքերով` նա գլխին ստացել է մահացու հարված, նրան նաև բռնաբարել են, սակայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ:
Զբոսաշրջիկը հունվարի 22-ին պետք է վերադառնար ԱՄՆ, սակայն նա ավելի վաղ գնացած տոմսով չէր մեկնել Նյու-Յորք:
Ստամբուլի ոստիկանապետը չի մտածում, որ Սարան որևէ հետախուզական նպատակներով էր այցելել Թուրքիա: Ըստ ոստիկանապետի` նա իրենց երկիր էր այցելել որպես զբոսաշրջիկ:
Թուրքիայում նախաքննությունը սկսված է, կան ձերբակալվածներ:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.aa.com.tr/ru/turkey/129315