Ջոն Ռոկֆելլերի հայրը ֆինանսական միջոցներ էր կորզում մարդկանցից շատ հետաքրքիր տարբերակով
Ջոն Ռոկֆելլերի հայրը ֆինանսական միջոցներ էր կորզում մարդկանցից շատ հետաքրքիր տարբերակով: Նա շատ լավ հագնված, մաքուր կոշիկներով, թանկ ժամացույցով այցելում էր որևէ անծանոթ միջավայր և վզից կախում էր մի թուղթ, որի վրա գրված էր իբր խուլ է:
Մտնում էր բարեր, խանութներ, շուկաներ, կանգնում մարդկանց կողքին և լսում էր մարդկանց զրույցները: Ընդամենը 2 օրվա մեջ նա իմանում էր յուրաքանչյուր հայտնի մարդու մասին, քանի որ մարդիկ նրա մոտ չէին վախենում զրուցել իրենց ֆինանսական միջոցների մասին: Արդյունքում մի քանի օր հետո արդեն նա կարողանում էր ուղղակի գողանալ այդ թանկարժեք իրերն ու անհետանալ քաղաքից:
Նա այդ իրերն ու գումարները միշտ ցույց էր տալիս որդուն' Ջոն Ռոկֆելլերին, և հպարտանում դրանով: Այս հանգամանքներում որդին բացի գումարներից, այլ բան սիրել չէր կարող: Եվ զարմանալի չէ, որ հետագայում դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը: