Էլեն Փեյջը հայտարարել է, որ ինքը լեսբուհի է
Օսկարի արժանացաց «Ջունո» ֆիլմի աստղ՝ Էլեն Փեյջը խոստովանել է իր անսովոր սեռական կողմնորոշման մասին, հայտնում է TMZ-ն:
Երիտասարդ դերասանուհին այս հայտարարությունը արել է ԼԳԲՏ երիտասարդներին աջակցող կոնֆերանսի ժամանակ:
«Ես հոգնել եմ թաքցնելուց, հոգնել եմ անգործությունից, քանի որ ես լեսբուհի եմ»,- հայտարարել է Փեյջը:
Դերասանուհին ասում է,որ իր հոգեկանը, առողջությունն ու հարաբերությունները տուժել են այս ամենից:
ԻՐ հայտարարության վերջում, Փեյջը շնորհավորորել է բոլորին Վալենտինի օրվա առթիվ, և շնորհակալություն հայտնել ԼԳԲՏ երիտասարդներին իրեն հուսադրելու համար:
2014թ.-ի ամռանը Էլենը կնկարահանվի «ժառանգության իրավունք» ֆիլմում, որտեղ նա կխաղա Ջուլիան Մուրի կնոջ դերը: