Աննա Սեդոկովան սեր է խոստովանել
Երեկ, մինչ բոլորը նշում էին Սուրբ Վալենտինի օր, երգչուհին Աննա Սեդոկովան, ում անձնական կյանքն այնքան էլ հասանելի չէ հասարակության համար,սեր է խոստովանել իր աղջիկներին:
«Եթե իրական սեր կա, ապա այն սկսվում է այս փոքրիկ արարածներից»,-իր բլոգում գրել է երգչուհին և տեղադրել իր 2 երեխաների լուսանկարները, որտեղ նրանց անվանել է հրեշտակներ:
Հիշեցնենք, որ Սեդակովայի երեխաները տարբեր ամուսնություններից են՝ ֆուտբոլիստ Վալենտին Բելկևիչից և գործարար Մակսիմ Չերնյավսկիից: