Թուրքիայի խորհրդարանական նիստի ժամանակ եղել է քաշքշոց
Փետրվարի 14-ին Թուրքիայում տեղի է ունեցել հերթական խորհրդարանական նիստը: Նիստի ժամանակ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշոց:
Ծեծկռտուքի պատճառը հանդիսացել է այն, որ ժողովրդա–հանրապետական ընդդիմադիր կուսակցության անդամ Բյուլենտ Տեզջանը չի հեռացել այն բանից հետո, երբ ավարտվել էր իր ելույթի համար տրամադրված ժամանակը:
Այնուհետև, երբ նիստը ընդմիջվել է, այդ ժամանակ ծեծկռտուք է սկսվել, որը փորձել է բաժանել փոխվարչապետ Բեշիր Ատալայը: Hurriyet.com-ի փոխանցմամբ՝ դեմքի կապակցությամբ պատգամավորներից մեկը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: